ՀՀազգային Հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների Վերականգնողական Քաղաք» հոգեկան առողջության կենտրոն

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում հիմնվել է հոգեկան առողջության կենտրոն, որի նպատակն է պատերազմի մասնակիցներին, անհետ կորածների, գերիների և նրանց ընտանիքի անդամներին ցուցաբերել հոգեբանական և հոգեբուժական անվճար աջակցություն: Ելնելով պատերազմական գործողությունների վնասներից, ինտենսիվության, երկարատևության, անսպասելիության գործոններից, պատերազմական գործողությունների մասնակիցների մեծ մասի մոտ առաջացել են հոգեկան առողջության տարատեսակ խնդիրներ, սթրեսի սուր հակազդումներ, հետտրավմային սթրեսային խանգարումներ և ուղեղի տրավմային օրգանական վնասվածքներ: «Հերոսների Վերականգնողական Քաղաք» հոգեկան առողջության կենտրոնի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել կենտրոնի շահառուների հոգեկան, մտավոր և սոցիալական վերականգնումը: Հոգեբանական թերապիաները իրականացվում են միայն համաշխարհային առողջապահական կազմակերպությունների կողմից հաստատված 3D և այլ ժամանակակից լիցենզավորված սարքավորումների և լիցենզավորված մասնագետների միջոցով։